Հովհաննես Թումանյան

18 Abonnenten
Wir senden eine Benachrichtigung über neue Bücher, Hörbücher und Podcasts

Zitate

Հեքիաթներ

Text
Durchschnittsbewertung 4,6 basierend auf 31 Bewertungen

ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ Լինում է, չի լինում մի պառավ: Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի: Մի աղվես գալիս է, գլուխը կախում կաթի ամանը, ուտում: Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում: Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում. – Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմըցեմ, գնամ ըկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էի: Պառավն ասում է. – Դե գնա իմ կաթը բեր: Աղվեսը գնում է կովի մոտ: – Կովիկ, կովիկ, կա՜թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, ոը ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր: Կովն ասում է.